A
A
Թուրք ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանի հավանական հետնորդ
Դորտմունդի «Բորուսիան» նոր մրցաշրջանից առաջ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանին: Ինչպես տեղեկացնում է «Սկայ Սպորտ» կայքը, գերմանական ակումբը ներկայումս ցանկանում է արժանի փոխարինող գտնել թիմի առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղը, որը, ինչպես հայտնի է, ցանկություն է հայտնել տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: «Բորուսիան» թիվ մեկ թեկնածու է համարում հենց 29-ամյա թուրք ֆուտբոլիստին: Հարկ է նշել, որ դորտմունդցիների ֆուտբոլիստ Նուրի Շահինը հանդիսանում է Արդա Թուրանի մտերիմ ընկերը եւ հենց նա է տվել այդ գաղափարը: Թուրք ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած տարվա ամռանը, սակայն այդպես էլ չի կարողացել ամրապնդվել հիմնական կազմում եւ հնարավոր է կատալոնյան ակումբի կողմից տրանսֆերի հանվի: