Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգության նկատառումներով՝ Լարսի ճանապարհը կբացվի վաղը

Կարևոր լուրեր Հասարակություն
lars-5

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ: Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին՝ որոշ ժամանակով: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը չի բացվել: Տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած հորդառատ  անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից,   Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4x4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել  է։ Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի  հուլիսի 6-ին։ Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։