4:0՝ հաղթեցին պատգամավորները (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականն այսօր «Դինամո» մարզադահլիճում 4:0 հաշվով հաղթեց ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ընտրանուն: ԱԺ թիմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խաղից հետո հայտարարեց, որ սեպտեմբերին մատչ-ռեւանշ կլինի «Հրազդան» մարզադաշտում:
Խաղից հետո պարոն Շարմազանովն իրենց հաղթանակը պայմանավորեց նրանով, որ ավելի մոտիվացված էին. «Ճիշտ է, խայտառակ հաղթանակ տեղի ունեցավ, սակայն կարեւոր չէ՝ ով հաղթեց, ով պարտվեց, կարեւորն այն էր, որ ստացվեց դիտարժան ֆուտբոլ: Ես չէի ցանկանա, որ հաշիվն այդքան խոշոր լիներ, սակայն ոչինչ՝ լրագրողները լավ խաղացին, սակայն մենք կարողացանք նախկին սխալներից դասեր քաղել»:
Ըստ նրա՝ ԱԺ նստաշրջանը հենց այսօր իրապես ավարտվեց. «Եւ մենք, եւ լրագրողները այս խաղով գնում ենք վաստակած հանգստի, եւ կհանդիպենք սեպտեմբերին եւ ԱԺ աշնանային նստաշրջանին, եւ մատչ-ռեւանշին: Իսկ այս ընթացքում որեւէ փորձ չենք արել»: Ինչ վերաբերում է իրենց թիմի կազմին, ապա այն չի փոփոխվել, բացառությամբ Հրայր Թովմասյանի եւ Արծվիկ Մինասյանի, որոնք այլեւս թիմում չեն:
Ի դեպ, առաջին գոլի հեղինակը Էդուարդ Բադոյանն էր՝ ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից, իսկ ակտիվությամբ առավել աչքի ընկավ ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը:
Իսկ լրագրողների թիմի ղեկավար, Արմենպրես»-ի լրագրող Շանթ Խլղաթյանը նշեց, որ թիմը նոր է ձեւավորվել, ընդամենը մի քանի մարզում ենք միասին անցկացրել եւ խաղի ժամանակ զգացվում էր, որ տղաները իրար չէին հասկանում. «Կարծում եմ՝ մեր պարտվելու հիմնական պատճառը դա էր ու իրենց դարպասապահը շատ ուժեղ էր: Ռեւանշի ժամանակ թիմի կազմում փոփոխություն կլինի, քանի որ մեծ ֆուտբոլում մեզ ավելի շատ խաղացողներ պետք կգան՝ առնվազն 5 ֆուտբոլիստ՝ որպես պահեստային: Հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք էլ չեն խաղա»:
Ի դեպ, «Դինամո» մարզադաշտ բազմաթիվ լրագրողներ էին եկել՝ «Պատգամավոր չկեղծես», «Լրագրողներ՝ հաղթանակ» եւ այլ ցուցապաստառներով՝ իրենց գործընկերներին ոգեշնչելու համար:
ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականի կազմը.
1. Էդուարդ Շարմազանով- ԱԺ փոխնախագահ
2. Հովհաննես Սահակյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր
3. Ավագյան Կարեն- ԱԺ ՀՀԿ պատգամավոր
4. Նահապետյան Կորյուն- ԱԺ ՀՀԿ պատգամավոր
5. Սամվել Ֆարմանյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր
6. Վահրամ Մկրտչյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր
7. Շիրակ Թորոսյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր
8. Արմեն Բաբայան - ԱԺ ՀՅԴ պատգամավոր
9. Սարգիս Քեֆիլյան- ԱԺ փոխնախագահի օգնական
10. Արմեն Նասլյան- ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
11. Էդուարդ Բադոյան- ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն
ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ընտրանու կազմը.
1. Տիրայր Մուրադյան -«Հայկական ժամանակ»
2. Դավիթ Գալստյան -«Սպուտնիկ Արմենիա»
3. Շանթ Խլղաթյան -«Արմենպրես»
4. Գոռ Հովհաննիսյան -Xnews.am
5. Խաչատուր Կոճիբրոյան - Shabat.am
6. Արթուր Սուքիասյան -Կենտրոն TV
7. Արամ Արարատյան - Կենտրոն TV
8. Սեյրան Վանցյան - Շանթ TV
9. Եսայի Պետրոսյան- A1plus
10. Նարեկ Բարսեղյան -1in.am
11. Սեւակ Գրիգորյան -Newspress.am
12. Արսեն Սարգսյան -News.am