Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը կբացի սահմանները ֆուտբոլասերների առջեւ

Սպորտ
sport-viza

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք է ստորագրել, ըստ որի ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ օտարերկրացի ֆուտբոլասերները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, օրենքը ուժի մեջ կմտնի առաջնության մեկնարկից 10 օր առաջ, կավարտվի՝ եզրափակիչ խաղից 10 օր հետո: Արտասահմանցի ֆուտբոլասերները Ռուսաստան մուտք գործելիս, այնուամենայնիվ,  պետք է սահմանապահներին անպայման ներկայացնեն հատուկ երկրպագուի անձնագիր՝ fan-ID, անձը հաստատող փաստաթուղթ, խաղի տոմս կամ այն ստանալու անդորրագիր: Աշխարհի առաջնության օրերին արտասահմանցի ֆուտբոլասերները, ինչպես նաեւ այն սպասարկող աշխատակիցները, կարող են անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից, մետրոյից եւ միջքաղաքային էլեկտրագնացքներից: