Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի

Հասարակություն
verin-lars-1-1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։ Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն