Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին

Սպորտ
sport-asia-xaxer

Հայաստանի մինչև 16 տարեկան 15 մարզիկ-մարզուհիներ այս տարի կմասնակցեն «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերին: Այդ մասին հայտնում  է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Խաղերի մասնակիցներն ուժերը չափելու են 22 մարզաձեւերում, սակայն մեր ներկայացուցիչները մասնակցելու են դրանցից  իննին՝ սամբո, կուրաշ, հրաձգություն, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, մաս-ռեստլինգ, գեղարվեստական մարմնամարզություն եւ շախմատ: «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական 6-րդ խաղերը կկայանան հուլիսի 5-17-ին, Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում: Մեր մարզիկներն առաջին անգամ են մասնակցելու այդ խաղերին: