Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամեռան տեսել եք, ոգեւորվել եք». կառավարության աշխատակիցը՝ բնակիչներին (տեսանյութ)

Հասարակություն
bnakichner

Կոնդի նախկին բնակիչներն այսօր կրկին կառավարության շենքի առջեւ էին հավաքվել՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում։ Նրանց խոսքով՝  10 տարի առաջ պետությունը գերակա շահ է ճանաչել իրենց բնակելի տարածքը, ինչի արդյունքում այսօր մնացել են դրսում։ Նախկին կոնդեցի Անահիտ Ղազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 10 տարի՝ սպասում է իր բնակարանին, սակայն կառավարությունից անընդհատ նույն պատասխանն է ստանում՝ սպասեք։ «Ես վարձով էի Տիգրան Մեծի վրա, այդ բնակարանը սեպտեմբերին վաճառել են, մինչեւ հիմա չեմ կարողանում տուն գտնել։ Իրերս մեկի տանն է, շորերս՝ մեկ ուրիշի, ես էլ եղբորս տանն եմ քնում։  Սրանք էլ ասում են՝ սպասեք, երբ որ ձեզ կկանչենք, կգաք։ Վարչապետն ընդհանրապես չի ուզում մեզ տեսնի, մեզ ասելու բան չունի։ Բա ինչի՞ համար ես էդտեղ նստած»։ Քիչ անց բնակիչներին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ բանավեճի մեջ մտավ նրանց հետ՝ ասելով։ «Վարչապետը զբաղված է, ձեր հարցով զբաղվում է Դավթյան Հայկը, իրեն դիմեք։ Կամեռան տեսել եք, ոգեւորվել եք»։ Մանրամասները՝ տեսանյութում