A
A
Կառավարությունը «Լեքսուս» տրամադրեց նախարար Լոքյանին
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նվեր ստացավ կառավարության աշխատակազմից: Կառավարության հաշվեկշռին գրանցված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց տրամադրել տարածքային կառավարման նախարարությանը՝ պատճառաբանելով. «Նախարար Դավիթ Լոքյանին մարզեր այցելության համար անհրաժեշտ է բարձր անցողունակության ավտոմեքենա»: