Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա չի ավելանա (տեսանյութ)

Քաղաքականություն
shushan-1

«Թուրքիայի ներողությունը Ռուսաստանից համաշխարհային պատմության մեջ կանցնի որպես տարվա ամենաընդգծված եւ գլխավոր իրադարձություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից ներողությունն ու Իսրայելի հետ համագործակցության համաձայնագրի կնքումը փաստեց Թուրքիայի խայտառակ արտաքին  քաղաքականության պարտությունը: «Ընդամենը օրեր առաջ Էրդողանն ասաց, որ բացառված է որեւէ ներողություն եւ փոխհատուցում, սակայն տեսանք հակառակը»,-նշեց թուրքագետը: Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ Ռուսաստանը գնաց Թուրքիայի հետ հաշտեցման քայլին, որպեսզի հակազդի էներգետիկ ոլորտում իրեն հակառակորդ դարձած Իսրայելին: «Թուրքիան փորձում է պակասեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, սակայն ներկայումս Թուրքիան այնպիսի իրավիճակում է, որ նրա համար կարեւոր է թե Ռուսաստանը, թե Իսրայելը»: Անդրադառնալով երեկ Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը, թուրքագետը նշեց, որ հակված չէ կարծել, թե դա պատահականություն է: «Ինչքանով որ Էրդողանն է ուղղորդում Սիրիայի ահաբեկիչներին, այնքան էլ այդ ահաբեկիչներին կարող էին ուղղորդել Թուրքիայի դեմ»,-նշեց նա՝ հավելելով, որ ահաբեկչության արդյունքում ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա չի ավելանա, ինչը հաշտեցման նախադրյալներից էր: