ԵՎՍ ՄԵԿ «ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ»
Աջակցիր «Ա1+»-ինՕրհներգի փոփոխության մասին խոսակցություններին այսօր հաջորդեց առաջին գործնական քայլը: Կոմպոտիզոր Ռոբերտ Ամիրխանյանը այսօր ԵՊՀ-ի կենտրոնական դահլիճում առաջին անգամ ներկայացրեց օրհներգի սեփական տարբերակը:
Լեփ-լեցուն դահլիճը կամերային երգչախմբի կատարմամբ հոտնկայս լսեց դեռ—ս տարբերակ հանդիսացող օրհներգը, որը սկսվում է ներկայիս հիմնի բառերով:Բայց այս անգամ ոչ թե ազատ, անկախ , այլ. «Մեր հայրենիք. բյուր դարեր կանգուն ես Սասնա ոգով դյուցազնական... »:
Կոմպոզիտորն ասում է , որ երաժշտությունն իր տարիների աշխատանքն է եւ մինչեւ վերջին պահը մշակվել, հղկվել է : Բառերի հեղինակը եւս Ռոբերտ Ամիրխանյանն է : Հիմներգի սեփական տարբերակ ներկայացնելը, երգահանի համոզմամբ, հայրենքի նկատմամբ սիրո արտահայտություն է.միայն այսպես կարելի է ապացուցել, որ անտարբեր չես սեփական երկրի նկատմամբ ու ուզում ես նրան տալ արժանի կեցվածք:
«Այսօր ես ընդամենը կիսվում եմ այն մարդկաց հետ, ովքեր հետքրքրված են , թե արդյոք մենք որեւէ բան անում ենք, թե ոչ: Իմ առջեւ մի քանի խնդիր կար դրված, անպայման գտնել այն վերելքի ոգին.կանչը: Եվ շատ դժվար է մեկուկես րոպեի ընթացքում ստեղծել մի սիմվոլ, որը հավակնություն ունի տարիներ շարունակ ապրելու»,-ասում է երգահանը:
Անդրադառանալով խորհրդային Հայաստնի հիմնի երաժշտությունը վերականգնելու հարցին` կոմպոզիտորը նկատեց, որ դա երկրորդ հանրապետության խորհրդանիշն էր , հիմա շրջվել ենք ետ եւ ուզում ենք վերցնել այդ խորհրդանիշը:
«Երրորդ հանրապետությունը պիտի իր խորհրդանիշը ունենա եւ հասունացնի իր օրերի հետ: Եթե մենք չենք փնտրում նոր հիմներգ, նշանակում է մենք չենք ընդունում, որ մեր երկիրը ստեղծագործող է»,- նկատում է Կոմպոզիտորների միության նախագահը:
Նա պատրաստվում է իր ստեղծագործությունը ներկայացնել մրցույթին եւ պնդում է , որպեսզի անպայման ոչ միայն այս, այլ նաեւ մրցույթին ներկայացված բոլոր տարբերակները հանրությունը անընդատ լսի մինչեւ հանձնաժողովի վերջնական որոշումը: Նրա բնորոշմամբ, այս դեպքում կաբինետային որոշումը սխալ է:
Կամերային նվագախմբի ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը ,ում ղեկավարած երգչախումբը այսօր ներկայացնում էր «Մեր հանյրենիքը»,եւս կողմ չէ Արամ Խաչատրյանի տարբերակը վերականգնելուն::
«Մենք ունեինք Խաչատրյանի շատ լավ հիմն, որը սակայն այլեւս այսօրվա հիմն չէ, սա միանշնանակ: Ներկայիս հիմնը պարզապես անընդունելի է,նվաստացնող, զիջողական: Ես, որպես երաժիշտ եւ քաղաքացի ,ուզում եմ, որ այն փոխվի: Այն, ինչ այսօր ենք երգում երգչախմբով երգում ենք, դա ինձ համար ավելի ընդունելի տարբերակ է : Այն բավական պայծառ հզոր, հնչեղ եւ ներկայանալի, ոգի ունեցող հիմն է»,-ասում է Ռոբերտ Մլքեյանը: