Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծիծաղելի է՝ ՀՀ իշխանություններին պակասեց 5 մլն դոլար» (տեսանյութ)

Քաղաքականություն
MXsxkBkH6RE

Քաղաքական ուժերը, քաղաքացիական ուժերը և Հայաստանում աշխատող միջազգային կառույցները արձանագրել են հաջողություն՝ ԸՕ վերաբերյալ։ Այս մասին ԱԺ ամբիոնից քիչ առաջ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա կարևորում է ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը, ինչի համար կառավարությունը դեռևս չի ուզում գումար ծախսել։  «Հասարակության մեջ թեկուզ փոքր վստահության բարձրացումը կոպեկի խնդիր չի։ Ստացվում է՝ մենք քաղաքական դժվար փուլն անցել ենք, հիմա նվնվում ենք, թե 5 մլն դոլարը պատմություն է։ Էշը կերել ենք, պոչի վրա խռովել ենք։ Այսպես չի լինի։ Արդյոք չունի՞ հնարավորություն կառավարությունը՝ այս խնդիրը լուծելու։ Մենք պահուստային ֆոնդ չունե՞նք, այս դեպքերի համար 5 մլն դոլարն ի՞նչ խնդիր է»,-շեշտեց պարոն Մանուկյանը։ Պատգամավորը նշեց, թե չի հավատում, որ կառավարությունն ուզում է որևէ դրական աշխատանք կատարել, քանի դեռ այս հարցը չի լուծել։ «Ծիծաղելի է, ամոթ է և դա ոչ մեկին պատիվ չի բերելու, որ մենք ասենք՝ Հայաստանի ընտրական համակարգում համապետական լուրջ քայլ անելու համար Հայաստանի իշխանություններին պակասեց 5 մլն դոլար»։