Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանը չեղարկում է պարտադիր զինվորական ծառայությունը. ԱլիքՄեդիա

Քաղաքականություն
armiya_Gruzii-3

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հրաման է ստորագրել, ըստ որի երկրի զինված ուժերում ծառայությունն այլևս պարտադիր չէ: «Իմ խոստումներից մեկն էր` պատադիր զինվորական ծառայության պարզեցումը:  Այսպես թե այնպես մեր բոլոր քաղաքացիները պետք է ցանկանան ծառայել Վրաստանի բանակում, իսկ ով չի ուզում, մենք` չենք պարտադրի»,- ասել է նախարարը և հենց լրագրողների ներկայությամբ ստորագրել հրամանը: Թինա Խիդաշելին նաև ասել է, որ եթե հաջորդ նախարարը որոշի վերականգնել պարտադիր զինծառայությունը, նա ստիպված կլինի չեղյալ հայտարարել իր ստորագրած հրամանը: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա ապրիլին Խիդաշելին հայտարարել էր նման որոշում ընդունելու մասին, սակայն այն ծրագրված էր 2017-ին միայն: Ավելին՝ այստեղ