Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստծուն չպետք է խնդրել շատ փող աշխատել» (տեսանյութ)

Հասարակություն
asulis

Հռոմի պապի այցելությունը  Հայաստան ռեժիսոր  Նիկոլայ Ծատուրյանը համարում է բարոյականության դաս ։ «Պետք չէ  հարգել  բենթլիասիրությունը եւ Աստծուն խնդրեն շատ փող աշխատել: Այդ դեպքում  ոչինչ չի փոխվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռեժիսորը: Նրա խոսքերով՝ Պապը  շատ ավելի խելոք եւ հեռատես քաղաքականություն է վարում, քան կարող ենք պատկերացնել եւ  շատ կարեւոր ուղերձ հղեց քրիստոնյա աշխարհին՝  դառնալ մեկ բռունցք: «Կաթոլիկ առաջնորդի այցի ընթացքում պակաս կարեւոր չէր նաեւ նրա կողմից Գրիգոր Նարեկացու հիշատակման փաստը: Միշտ մտածում ենք, որ փոքր ազգ ենք, ով պետք է Նարեկացուն ճանաչի: Հռոմի պապը հերքեց այս մտայնությունը»,- ավելացրեց Նիկոլայ Ծատուրյանը:   Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն էլ  ավելացնում է, որ Հռոմի պապը բոլորի սիրելին է, որովհետեւ  աջակցում է  խնդում մանկան հետ,  զորակցում է կարիքավորին, եւ վշտակցում  է հիվանդին: «Ասում են՝ գնաց եւ  իր հետ տարավ լույսը, սակայն դա այդպես չէ: Պապը գնաց եւ Հայաստանում թողեց լույսի եւ բարության իր բաժինը»,- ասաց  Դավիթ Գյուրջինյանը:   Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ  Պապի այցն իրապես դարակազմիկ իրադարձություն է համարում.«Նա ստիպեց աշխարհը տեսնել ավելի գեղեցիկ»: Նա նաեւ ավելացրեց, որ Կաթոլիկ աշխարհի առաջնորդը Երեւանում,  Էջմիածնում եւ  Գյումրիում  այնքան ազատ քայլում, ինչպես կքայլեր Վատիկանում: