Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Աթոռի և Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են. Լոմբարդինի

Քաղաքականություն
Untitled4

Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ սփյուռքն ազդել Է Պապի վրա, որպեսզի գա Հայաստան և զգա հայերի ցավը։ Այս հարցին Գյումրիում կայացած ասուլիսի ընթացքում Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդինին պատասխանեց. «Ձեր տեսանկյունը, միգուցե, արդարացված է։ Ֆրանցիսկոսի հաղորդակցության մատուցման ոճում մենք խարիզմա ենք տեսնոում, այդպես էր նաև Հովհաննես Պողոս 2-րդի առաջին տարիներին։ Ինչ վերաբերում Է սփյուռքի դերին, այո, Ֆրանցիսկոսը խորը հարաբերություններ ունի արգենտինյան հայկական համայնքի հետ»։ Սակայն բուն հարցին Լոմբարդինին այդպես էլ չպատասխանեց։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարձագանքի այս այցին Թուրքիան. «Սուրբ Աթոռի և Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են, չեմ կարծում՝ այստեղ մեծ պատճառ կա անհանգստության։ Կարիք կա հիմքեր ստեղծելու՝ հաշտեցման համար»,-նշեց Ֆեդերիկո Լոմբարդինին։