Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային մամուլը՝ Պապի հայաստանյան այցի մասին

Քաղաքականություն
franciskos

Համաշխարհային մամուլի ուշադրությունն այս օրերին սեւեռված է Հայաստանի վրա: Հռոմի Պապի այցի հետ կապված մանրամասները պարբերաբար հրապարակվում են արտասահմանյան մամուլում՝ BBC, Reuters, Wall Street Journal եւ այլն: Հատկանշական է, որ մամուլում ամենից շատ հրապարակումներ են եղել Պապի՝ «ցեղասպանություն» բառն արտասանելուց եւ Ծիծեռնակաբերդ այցից հետո: Հրապարակումներում նշված է, որ Հռոմի Պապը Երեւանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակն ու 1915 թվականի դեպքերն անվանել ցեղասպանություն. «Թուրքիան առայժմ պաշտոնապես չի արձագանքել Պապի հայտարարություններին, ինչպես նախորդ տարի, երբ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Պապը 1915 թվականի դեպքերը կոչել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այդ ժամանակ Թուրքիան հետ էր կանչել Վատիկանի իր պատվիրակին»,-գրում է BBC-ն: Ինչպես գրում է միջազգային մամուլը, այցը լուսաբանող լրագրողներին տրված տեքստում «Ցեղասպանություն» բառը չի եղել, և Հռոմի Պապը մեկ անգամ ևս անակնկալի է բերել բոլորին՝ իր հանկարծահաս որոշմամբ։