Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի մի հատվածը հուլիսի 1-ից չի գործի

Կարևոր լուրեր Հասարակություն
vernisaj

Երեւանի հայտնի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված  իրեր էին վաճառվում,  հուլիսի 1-ից փակվելու է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ մեկ շաբաթ առաջ, ինչպես նաեւ՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առեւտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ: Նրանց հիմնական մասը դժգոհ է այս որոշումից: Այսօր նրանց էր մոտեցել երկու անձ, որոնցից մեկը, որը ներկայացավ Նարեկ,  ոչ միայն փորձում էր խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել, այլեւ վիճաբանության մեջ մտավ  վաճառողների հետ: