Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրեյ Ժիգալկոն՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Սպորտ
sport-chess-asryan

Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի թվով 9-րդ շախմատային հուշամրցաշարը: Կայացած 9 տուրից հետո գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Անդրեյ Ժիգալկոն վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց բելառուսցի շախմատիստը, իսկ Հայաստանի այս տարվա չեմպիոնը ստիպված բավարարվեց 2-րդ տեղով: Մրցանակային երրորդ հորիզոնականը գրավեց բելառուսցի մեկ այլ գրոսմայստեր Վլադիսլավ Կովալեւը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ 3 մրցակիցներից, այդ թվում մեր շախմատիստներ Արման Փաշիկյանից ու Ռոբերտ Հովհաննիսյանից: Պատանի շախմատիստների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց մեր 14-ամյա շախմատիստ Շանթ Սարգսյանը, որը 5,5 միավոր վաստակեց եւ 62 մասնակիցների մեջ զբաղեցրեց 11-րդ բարձր տեղը: