A
A
Ուելս – Հս.Իռլանդիա խաղը լիովին բրիտանական դարձավ
2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հայտնի են 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղերի մրցավարները: Վաղը կայանալիք Ուելս – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը վստահվել է անգլիացի մրցավար Մարտին Ատկինսոնին: Այդպիսով, այդ հանդիպումը լիովին բրիտանական դարձավ: Խորվաթիա – Պորտուգալիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել իսպանացի Կառլոս Կարբայոն: Հիշեցնենք, որ խորվաթները խմբային փուլում պարտության են մատնել հենց վերջինիս երկրի հավաքականին, դե իսկ պորտուգալացիների եւ իսպանացիների փոխհարաբերությունները ֆուտբոլի դաշտում միշտ էլ լարված են եղել: Հավելենք, որ Եվրոպայի առաջնության մրցավարական կոմիտեն հրաժարվել է 6 երկրների խաղավարներից: Դրանք են Ռուսաստանը, Չեխիան, Շոտլանդիան, Ռումինիան, Նորվեգիան եւ Ֆրանսիան: