Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույց Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց

Քաղաքականություն
gaspari-2

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր նստել է Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Վարդգես Գասպարին, նա պաստառ է  պահել, որի վրա  «Մարտի 1»-ի 10 զոհերի նկարներն էին եւ «Սերժիկ սրիկա, Սերժիկ մարդասպան» գրությունը: «Ուզում եմ Սերժ Սարգսյանը տեսնի, թե ինչ կարծիք ունի իր մասին ՀՀ գոնե մեկ քաղաքացի»,- ասաց Վարդգես Գասպարին: Երբ Սերժ Սարգսյանը ավտոմեքենայով  դուրս  է եկել իր առանձնատնից, Գասպարին ավարտել է իր ակցիան: Ակտիվիստը նշում է, որ ակցիաները շարունակական են լինելու, քանի որ մարտի 1-ի 10 զոհերի իրական մեղավորները պատժված չեն: