Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիան ուզում է դուրս գալ ԵՄ կազմից. վարչապետը հրաժարական կտա (տեսանյութ)

Քաղաքականություն
160623232418_eu_uk_flags_big_ben_640x360_reuters_nocredit

Բրիտանիայում ավարտվեց  հունիսի 23-ի հանրաքվեի արդյունքների ձայների հաշվարկը: Հանրաքվեն պետք է որոշեր Բրիտանիան մնո՞ւմ է ԵՄ կազմում, թե՞ դուրս է գալիս: Այս պահի դրությամբ «բրեկսիտի», այսինքն՝ ԵՄ-ից դուրս գալու, կողմնակիցները առաջ են անցել՝ կազմելով  ձայների մոտ 52% -ը, - հաղորդում է BBC- ռուսաստանյան կայքը :  Վերջին տվյալներով՝ 17 մլն 410 հազար 742 անձ՝ 51,9%-ը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն, դեմ՝  16 մլն 141 հազար 241 մարդ (48,1%). Այսպիսով բրիտանացիների մեծ մասը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն: Այնուհանդերձ, Մեծ Բրիտանիան երկու տարի դեռևս կմնա ԵՄ-ի կազմում։ Համաձայն Եվրամիության Սահմանադրության 50-րդ հոդվածի՝ դուրս գալու գործընթաց սկսելու համար Լոնդոնը նախ պետք է իր այդ մտադրության մասին հայտնի Բրյուսելին, դրան էլ պետք է հաջորդի բանակցային գործընթաց՝ մոտ երկու տարի ժամանակով։ Բայց բրիտանական կառավարությունը պարտավորված չէ նման ծանուցում  իրականացնել անմիջապես հանրաքվեի ավարտից հետո։ Դուրս գալու պարագայում Մեծ Բրիտանիան ստիպված կլինի փոխել երկրի օրենսդրությունը՝ համապատասխան եվրոպականին։ 1450659283 (1) Նշենք նաև, որ հանրաքվեն  իրավաբանական ուժ չունի , այսինքն, կառավարությունը ինքն է որոշելու երկրի ապագան:

Ընդ որում,  մասնագետները նշում են՝ Դեվիդ Կամերոնը ինքն է առաջարկել հանրաքվե անցկացնել, այդ պատճառով  անտեսել բրիտանացիների կարծիքը նրան չի հաջողվի:

Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկրին նոր ղեկավարներ են պետք, և որ ինքը 3 ամսից հրաժարական կտա։ cameron