Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները ներկայացվել են Բեռլինում

Քաղաքականություն
unnamed-1

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ­-ի գործող նախագահ Վալտեր Շտայնմայերը Բեռլինում հանդիպել էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ­-ի գործող նախագահին են ներկայացրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ավելացնելու հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Ձեռք բերված պայմանավորվածության նպատակն է հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծումը: Շտայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վերջին բարելավումները: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ կայուն հրադադարը և վերադարձը քաղաքական բանակցությունների սեղան մնում են անփոխարինելի: Այսօրվա հանդիպումը նաև նպատակ էր հետապնդում համակարգելու հետագա հնարավոր քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կարգավորման հասնելու համար՝ հեռանկարում ունենալով Շտայնմայերի առաջիկա այցը տարածաշրջան: ԵԱՀԿ նախագահության շրջանակներում Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ջանքերին և շարունակելու է ակտիվորեն աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունըլ