A
A
Վաղը՝ Մագնուս Կառլսեն - Տիգրան Լ.Պետրոսյան մրցամարտ
Հայաստանի շախմատիստ Տիգան Լ.Պետրոսյանին վաղը լուրջ մրցախաղ է սպասվում: Մեր գրոսմայստերը հաղթելով chess.com-ի կողմից կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարի որակավորման փուլում, այսօր պետք է հանդիպի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Ինչպես տեղեկացնում են մասնագետները, երկու շախմատիստները անցած տարվա կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում հանդիպել են իրար հետ եւ ոչ-ոքի խաղացել: Մրցամարտը սկսվելու է Երեւանի ժամանակով 21:00-ին: Դա ոչ մի կերպ չի անդրադառնա Տիգան Լ. Պետրոսյանի մարտունակության վրա, քանի որ նա այժմ գտնվում է Լոս Անջելեսում եւ այնտեղից է պայքար մղելու նորվեգացի շախմատիստի հետ: Մեր շախմատիստին օգնելու են գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը եւ նրա նախկին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը: