Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը «Օլիմպիական օրը» կնշի երեք օր հետո

Սպորտ
sport-haok

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո նշելու է «Օլիմպիական օրը»: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը: «Օլիմպիական օրն» այս տարի կտոնվի հունիսի 26-ին՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, ժամը 18:00-ից սկսած: Տարբեր սպորտաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները հանդես կգան ցուցադրական ելույթներով, կլինեն նաեւ մարզամշակույթային այլ միջոցառումներ: ՀԱՕԿ-ը հորդորում է նաեւ նմանատիպ միջոցառումներ անցկացնել Հայաստանի այլ մարզերում: Նշենք, որ միջազգային օլիմպիական օրը ընդունված է հունիսի 23-ը, քանի որ 1894 թվականի հենց այդ օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել  անցկացնել ժամանակակից օլիմպիական խաղերը: