Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ փոփոխությունների իրականացման համար դեռևս գումար չկա

Քաղաքականություն
89627a77bf0271b56b03fba3cc6ba689

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն, եթե միջազգային կառույցները մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորեն գործընթացը: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ Արթուր Սարգսյանը: Սակայն վարչապետն այս առնչությամբ մտահոգություն հայտնեց. «Մինչև սեպտեմբերի 1-ը ողջամիտ չէ, բոլորն արձակուրդում են»: Հարցի քննարկմանը  միջամտեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Փոփոխությունները բացառիկ պայմանավորվածության արդյունք են, և պետությունն, իր վրա հսկայական պարտավորություն վերցնելով, պետք է կարողանա լուծում տալ հարցին: Իրականացումը բացի բարի կամքից  եւ  մեծ ջանքից, պահանջում է լուրջ ֆինանսավորման փաթեթ: Ամբողջ ֆինանսավորումը 16 միլիոն դոլար է կազմում, եւ միայն  դրա առկայության դեպքում ծրագիրն իրականանալի կդառնա: Դա իսկապես մեծ բեռ է պետության համար»: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հնարավոր է` մինչև սեպտեմբերի 1-ը հնարավոր չլինի  իրականացնել այդ աշխատանքները, ուստի պետք է սպասել արդարադատության նախարարի ու կառավարության աշխատակազմի ղեկավարի վերադարձին, ովքեր մեկնել են քննարկումների, որից հետո  կհստակեցնեն  այդ հարցը: Ի դեպ, հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության անդամները  մեկ անգամ չէ, որ մտահոգություն են հայտնել, թե պետությունը չի կարող հայթայթել այդ գումարը: