Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհը Հայաստանից կարող է դասեր քաղել». ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Հասարակություն
despan-nkar

Այսօր ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում յուրօրինակ ֆոտոցուցահանդես է բացվել։ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության նախաձեռնությամբ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսում ներկայացված են Սիրիայից, Իրաքից, Ուկրաինայից  գաղթած հայերի լուսանկարներ։ Ցուցահանդեսի նպատակն է մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրել փախստականների խնդիրների վրա։ Ֆոտոցուցահանդեսի առանցքում քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայից Հայաստան գաղթած փախստականների լուսանկարներն են։ nkarrr 1 «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը նշեց. «Մեզ համար կարևոր է ունենալ ներկայումս կայուն քաղաքականություն, որը հյուրընկալ է փախստականների, միգրանտների և քաղաքացիություն չունեցող անձանց հանդեպ։ Մենք այսօր Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի չորրորդ սերնդին ենք հյուրընկալում։  Երևանում համագործակցում ենք քաղաքապետարանի հետ՝ դպրոցների աշխատանքի մասով։ Մոտ 1500 երեխաներ կան մեր բազայում գրանցված։ Այս տարի 30 ընտանիքի տրամադրել ենք դրամաշնորհ՝ փոքր բիզնես հիմնելու համար»։ nkarrr 2 «Նախագահ Օբաման ինքն է քաշել հարցեր՝ համակարգը վերանայելու, փախստականներին աջակցելու համար։ Այս տարի սեպտեմբերին Նյու-Յորքում կանցկացվի վեհաժողով՝ փախստականների հարցերի շուրջ»,-ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Խոսելով սիրիահայերի՝ հայրենիք տեղափոխման մասին, նա շեշտեց. «Աշխարհը Հայաստանից կարող է դասեր քաղել՝ սիրիահայ փախստականների աջակցության, օգնության, ընդունման առումով։ Միացյալ նահանգների դեսպանությունն ուրախ է, որ կարող է միանալ այն աջակցությանը, որ ՀՀ կառավարության, ժողովրդի կողմից ցուցաբերվում է Սիրիայի փախստականներին»։