Իռլանդիան հաղթեց Իտալիային եւ մտավ 1/8 եզրափակիչ
Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները: Վերջինն այդ իրավունքը նվաճեց Իռլանդիայի հավաքականը, որը 3-րդ տուրի խաղում նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ E խմբի ընդգծված առաջատար Իտալիայի ազգային թիմի նկատմամբ, վաստակեց 4 միավոր եւ գրավեց 3-րդ տեղը: Այդպիսով, իռլանդացիներն առաջ անցան Թուրքիայի եւ Ալբանիայի հավաքականներից, որոնք իրենց խմբերում նույնպես զբաղեցրել էին 3-րդ տեղը, սակայն վաստակել էին 3-ական միավոր: Այս խմբում երկրորդ տեղը գրավեց Բելգիայի հավաքականը, որն հերթական խաղում 1:0 հաշվով հաղթեց ետնապահ Շվեդիային: Այդպիսով, հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի բոլոր զույգերը: Ահա դրանք. 25 հունիսի 17:00՝ Շվեյցարիա – Լեհաստան 20:00՝ Ուելս – Հյուսիսային Իռլանդիա 23:00՝ Խորվաթիա - Պորտուգալիա 26 հունիսի 17:00՝ Ֆրանսիա – Իռլանդիա 20:00՝ Գերմանիա – Սլովակիա 23:00՝ Հունգարիա – Բելգիա 27 հունիսի 20:00՝ Իտալիա – Իսպանիա 23:00՝ Անգլիա – Իսլանդիա