Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր թիմերը կլինեն Եվրո-2016-ի վերջին հաջողակները

Սպորտ
sport-evrofutbol-1

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կավարտվի խմբային փուլը: Նախ հարաբերությունները կպարզեն վերջին՝ F խմբի թիմերը: Դրանցից միայն Հունգարիայի հավաքականը կարող է իրեն ապահով զգալ, քանի որ անկախ  Պորտուգալիայի հետ խաղի արդյունքից, այն անգամ 3-րդ տեղով կմտնի հաջորդ փուլ: Իսկ ահա պորտուգալացիներին, ինչպես նաեւ իսլանդացիներին, որոնք մրցելու են ավստրիացիների հետ, հարկավոր է վաստակել գոնե մեկ միավոր: Ավստրիայի հավաքականին պետք է միմիայն հաղթանակ: Վերջինն իրենց հանդիպումները կանցկացնեն Е խմբի թիմերը: Այստեղ Իտալիայի հավաքականն արդեն գրավել է առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում խաղալու է Իսպանիայի ընտրանու հետ: Իսկ ահա մնացած երեք երկրները՝  Բելգիան, Իռլանդիան եւ Շվեդիան, կարող են եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր, եւ զրկվել դրանցից: 1/8 եզրափակիչ մտնելու համար իռլանդացիները պետք է անպայման հաղթեն իտալացիներին, իսկ շվեդները՝ բելգիացիներին: Վերջիներին դրա համար բավական է անգամ ոչ-ոքի խաղալ: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճում են խմբերում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով չորս թիմերը: Այս պահին 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր արդեն ապահովել են 12 երկրների հավաքականներ: Դրանք են Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Իսպանիան, Իտալիան, Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան եւ Հունգարիան: