Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում փլուզվել է տներից մեկի ծածկը

Մարզեր
1466590031_pluzum

Հունիսի 22-ին, ժամը 11.14 -ին տեղեկություն է ստացվել, որ Ղորղանյան փողոցի տներից մեկի ծածկը փլուզվել է, առկա է հետագա փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված տան հյուրասենյակի փայտյա ծածկը (մոտ 4 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին: «Ցայգ» ՀԸ