A
A
«Բանանցը» նոր գլխավոր տնօրեն կունենա
Երեւանի «Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շնորհակալ եմ ողջ թիմին եւ աշխատակիցներին կատարված աշխատանքի համար: Ստեղծված է հիանալի կոլեկտիվ, որն ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները: Ընձեռված հնարավորության եւ պրոֆեսիոնալ մոտեցման համար շնորհակալ եմ նաեւ ակումբի բաժնետերերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային», - ակումբի պաշտոնական կայքով հայտարարել է արդեն նախկին տնօրենը: Նշենք, որ Ռոման Ասխաբաձեն «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի սեպտեմբերից: