Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիա-Իսպանիա դասական հակամարտություն` Եվրո-2016-ում

Սպորտ
foot

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում չի կրկնվի նախորդ մրցաշարի եզրափակիչը: Բանն այն է, որ գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում անսպասելի պարտվեց Խորվաթիայի ազգային թիմին (1:2) եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ իսպանացիներն արդեն 1/8 եզրափակիչում պետք է հանդիպեն Իտալիայի հավաքականի հետ, որը Ե խմբում ժամանակից շուտ գրավել է առաջին հորիզոնականը: Իտալիա – Իսպանիա դասական հակամարտությունը տեղի կունենա հունիսի 27-ին, առաջնության ամենամեծ մարզադաշտում՝ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանսում»: Հիշեցնենք, որ չորս տարի առաջ, Եվրո-2012-ի եզրափակիչ խաղում, Իսպանիայի ընտրանին հաղթել էր 4:0 խոշոր հաշվով: Հավելենք, որ 1/8 եզրափակիչ փուլը կսկսի հունիսի 25-ին, Շվեյցարիա – Լեհաստան խաղով: Մնացած վեց զույգերը հայտնի կդառնան այսօր կայանալիք 3-րդ տուրի վերջին չորս խաղերից հետո: