Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Պուտինը կինոն գերադասում է ֆուտբոլից

Սպորտ
sport-rusastan-1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի դիտել Եվրո-2016-ի խմբային փուլի Ռուսաստան – Ուելս հանդիպումը, որն ավարտվել է ռուս ֆուտբոլիստների խայտառակ պարտությամբ: «Նախագահը երեկ չի դիտել այդ խաղը, քանի որ դրա ժամանակ աշխատանքային այցով գտնվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում: Միանշանակ կարելի է փաստել, որ ստուդիայում ավելի լավ են ընթանում գործերը, քան այն խաղում, որը մեր ֆուտբոլիստները ցուցադրել են Ուելսի դեմ: Այնպես որ, նախագահը, իրոք, չի դիտել հանդիպումը», - լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Բանն այն է, որ Ռուսաստանի հավաքականը երեկ 0:3 հաշվով պարտվելով Ուելսի ընտրանուն, իր խմբում գրավել է վերջին 4-րդ տեղը եւ դուրս մնացել պայքարից: Ռուսական լրատվամիջոցները ցանկացել են պարզել Վլադիմիր Պուտինի կարծիքն այդ խաղի մասին, սակայն պարզվել է, որ նա, ըստ մամուլի խոսնակի, զբաղված է եղել ավելի կարեւոր գործով: