Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի հավաքականի մարզիչը չի խոսում իր ֆուտբոլիստների հետ

Սպորտ
sport-turqia

Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի Չեխիայի հետ խաղին հնարավոր է ներկայանա առանց գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմի: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նախախաղային մամուլի ասուլիսին փորձառու մասնագետը խստորեն քննադատել է իր ֆուտբոլիստներին, որը դուր չի եկել վերջիններին: Ըստ հավաքականին մոտ գտնվող աղբյուրների, Ֆաթիհ Թերիմը վերջին օրերին չի խոսում խաղացողների հետ եւ նրանց համակարգում է իր տեղակալ Լեւենտ Շահինի օգնությամբ: Այն բանից հետո, երբ Թուրքիայի հավաքականը առաջնության 2-րդ խաղում 0:3 հաշվով պարտվել է Իսպանիայի հավաքականին եւ գործնականում կորցրել 1/8 եզրափակիչ մտնելու հնարավորությունը, թիմի գլխավոր մարզիչը նշել էր, որ առաջատար ֆուտբոլիստներն այնքան էլ լավ չեն պատրաստվել մրցաշարին եւ որ նրանք ավելի շատ մտածում են իրենց ընտանիքներ վերադառնալու, քան Եվրո-2016-ում հանդես գալու մասին: