Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հերթական քաղաքական հալածանքն է». Ժիրայր Սեֆիլյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan

Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպեց և զրուցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ: Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնեց, որ իր  մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ