Թուրքիայում ձերբակալվել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչը
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) կազմակերպության երկարամյա ներկայացուցիչը Թուրքիայում՝ Էրոլ Օնդերօղլուն, ձերբակալվել է։ Նա մեղադրվում է «ահաբեկչական քարոզչության» մեջ։ Էրոլ Օնդերօղլուն մայիսին Թուրքիայում մասնակցել է ակցիաների՝ ի պաշտպանություն քրդամետ մամուլի: Նրա հետ ձերբակալվել են ևս երկու այլ մտավորականներ, որոնք խորհրդանշական վերահսկողություն ունեին քրդական «Օզգյուր Գյունդեմ» թերթի վրա: «Երկար տարիներ Թուրքիայում ճնշվել է անկախ լրագրությունը,- ասված է հայտարարության մեջ։-Էրոլը պայքարում էր ուրիշների համար՝ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հետ դեռևս 1996 թվականից։ Եվ հիմա մենք չենք դադարում պայքարել նրա ազատության համար։ Մենք կոչ ենք անում ձեզ միանալ ստորագրահավաքին #FreeErol: Դարձրեք ձեր ձայնը լսելի սոցիալական լրատվամիջոցներում եւ ձեր երկրում Թուրքիայի դեսպանի մոտ։ Շնորհակալություն օգնության համար»,- ասվում է հայտարարության մեջ։