Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը Բելգիայում գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
a1aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջողությամբ ավարտեց ելույթները բելգիական Լովեն քաղաքում կայացած շախմատի Մեծ տուրի երկրորդ փուլում:   Կայծակնային շախմատի երկրորդ շրջանում մեր գրոսմայստերը 9 տուրում տարավ մեկ հաղթանակ, իսկ յոթը պարտիա ավարտեց ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը վաստակեց 20 միավոր եւ միայնակ գրավեց 3-րդ տեղը: Նա հետ մնաց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից (23 միավոր) եւ ամերիկացի Վեսլի Սոից (20,5):   Կայացած երկու փուլերից հետո մեր շախմատիստը մրցաշարային ընդհանուր աղյուսակում 14 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա զիջում է նույն Մագնուս Կառլսենին, Վեսլի Սոին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրային:   Նշենք, որ շախմատի Մեծ տուրի երրորդ փուլը կկայանա օգոստոսի 4-15-ը, ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում: