Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախուրյանի համայնքի նախակրթարանը լավագույնն է Հայաստանում

Սպորտ
sport-naxagahi-gavat-20.06.

2016 թվականի լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ է ճանաչվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Լեոնարդո Գմյուրի անվան նախակրթարանը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը: Այսօր կայացել է Հայաստանի նախագահի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2-րդ փուլի մրցումներում 1-ին տեղեր գրաված 11 նախադպրոցական հիմնարկները: Մրցույթի հաղթող Ախուրյան համայնքի նախադպրոցական հիմնարկը գավաթից բացի ստացել է նաեւ 550 հազար դրամ պարգեւ: Երկրորդ տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 31 նախադպրոցական հիմնարկը, երրորդ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը: Դրանք պարգեւատրվել են համապատասխանաբար 450 եւ 350 հազար դրամով: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած թիմերը ստացել են մարզագույք, իսկ  110 երեխաները՝ մարզահագուստ: