A
A
«Փյունիկը» կմրցի «Եվրոպայի», իսկ «Շիրակը»՝ «Դիլայի» հետ
ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացել է նաեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2016-17թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակն» ուժերը կչափի Վրաստանի բրոնզե մեդալակիր Գորիի «Դիլայի» հետ: Մեր երրորդ մրցանակակիր Երեւանի «Փյունիկին» մրցակից է բաժին հասել Ջիբրալթարի փոխչեմպիոն «Եվրոպա» թիմը: Հանրապետության գավաթակիր Երեւանի «Բանանցը» կխաղա Կիպրոսի առաջնության 4–րդ տեղի թիմի՝ Նիկոսիայի «Օմոնիայի» հետ: Այս փուլի առաջին խաղերը տեղի կունենան հունիսի 30-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 7-ին: