Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտի» մրցակիցը Անդորայի չեմպիոնն է

Սպորտ
sport-liga

Հայաստանի ֆուտբոլի այս տարվա չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կհանդիպի Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի եվրոպական միության պաշտոնական կայքը: Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ի կամ 29-ին, Անդորայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 5-ին կամ 6-ին, Երեւանում: Ի դեպ, «Սանտա Կոլոման» հաճելի հուշեր ունի կապված Հայաստանի հետ: Երկու տարի առաջ, չեմպիոնների լիգայի նույն փուլում, «Բանանցի» հետ երեւանյան խաղի վերջին րոպեին խփած երկրորդ գոլի հաշվին անդորական թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց եվրոգավաթների որակավորման փուլը (2:1, 2:3): Նշենք, որ «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» զույգի հաղթողն որակավորման երկրորդ փուլում կմրցի Վրաստանի այս տարվա չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ: