A
A
ՀՀ ՊՆ. Հայաստանը 1.5 միլիոն դոլարի զենք է վաճառել Կոնգոյին
Facebook-ի իր էջում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք: SPUTNIK-ը հիշեցնում է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք: Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1 մլն 468 հազար մաքսային արժեքով: