«Իշխանություններն այդպես էլ խելքի չեկան». քաղաքագետ (տեսանյութ)
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն իր մտահոգությունն է հայտնում ՀՕՊ հայ-ռուսական համաձայնագրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք էր քննարկել ոչ թե հիմա, այլ մի քանի տարի առաջ, երբ դեռ բանակցություններ էին ընթանում. «Եթե եղել են հարցականներ, եթե դուք ունեցել եք խնդիրներ, առաջարկություններ, ապա անեիք դա մինչեւ բանակցելը, իսկ դա եղել է 2-3 տարի առաջ: Պետք չէ արդեն ձեր կողմից, կարծես թե, նախաստորագրված փաստաթուղթը դնել հարցականի տակ եւ ասել, թե պետք է նորից քննարկենք»,-նշեց նա՝ հավելելով, որ «իշխանություններն այդպես էլ խելքի չեկան եւ չհասկացան, թե որն է Հայաստանի շահը»: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը տնտեսապես զարգանալու համար պետք է բռներ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու եւ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղին, կամ էլ համագործակցեր Իրանի հետ. «Ես՝ որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, ժխտում եմ Թուրքիայի հետ մերձենալու որեւէ տարբերակ, օրակարգից հանում եմ Ադրբեջանի հետ մերձենալը եւ, օրինակ, գազը այնտեղից ստանալը»,-եզրափակեց նա: