Ժիրայր Սէֆիլյանը հերքում է պահանջում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբի հաղորդագրությունը
Ժիրայր Սէֆիլյանը դիմել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեին՝ այդ հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասում («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննությանը վերաբերվող 26:25-37:10 հատվածում, ինչպես նաև դրա մասին անոնսներում) իր վերաբերյալ տարածվող տեղեկատվության մեջ իր իրավունքները խախտող, տվյալ դեպքում՝ իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող փաստացի անճշտությունները հերքելու պահանջով:
Ժիրայր Սէֆիլյանը պահանջում է «Սուր անկյուն» հաղորդաշարի՝ առաջիկայում հեռարձակելիք առաջին իսկ թողարկման մեջ ապահովել իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող տեղեկություների հերքումը՝ 2016 թ. հունիսի 12-ի դիտարկվող 197-րդ թողարկման՝ իրեն վերաբերող հատվածներին հավասար ժամանակամիջոցու և ձևաչափով:
Հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում օրենքով սահմանված կարգով հերքումը տարածելուց հրաժարվելու կամ իր նամակին չպատասխանելու դեպքերում նա օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Առդիր՝ Ժիրայր Սէֆիլյանի դիմումը՝ ստորև