Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Վահանյանը 3-րդն է Եվրոպայում (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-veteran-1

Երեւանի Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը եզրագիծը հատեց Եվրոպայի վետերանների շախմատի թվով 16-րդ առաջնությունը: 50-ից մինչեւ 65 տարեկան շախմատիստների մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Ստուրուան, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հաղթողից կես միավորով հետ մնացին Գեորգի Բագատուրովը (Վրաստան) եւ մեր շախմատիստներ Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը: Նրանք նույն հաջորդականությամբ զբաղեցրին 2-4-րդ տեղերը: 65 տարեկանից բարձր շախմատիստների մրցաշարում միանգամից երեք հոգի վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Վալենտին Բոգդանովը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին բելառուսցի Վիկտոր Կուպրեյչիկը եւ դանիացի Բենտ Սորենսենը: Այս մրցաշարում Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունք ցույց տվեց Հենրիխ Փաշայանը՝ 15-րդ տեղ: