Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործ ունենք տոկոս տվող պաշտոնյաների հետ».Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira-2

Հայաստանում մենաշնորհը վերացնելու համար կարիք չկա անհանգստացնել Արտակ Շաբոյանի հանձնաժողովը,-մեկ ամիս առաջ վարչապետի սկսած պայքարն այսպես է ամփոփում ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. «Ո՞վ չգիտի՝ մի մասը Ազգային Ժողովում է նստած, մի քանիսն էլ Ազգային Ժողովից դուրս: Էդ ո՞վ չգիտի՝ ով իրավունք ունի ներկրել շաքար, էդ ո՞վ չգիտի՝ ով իրավունք ունի Հայաստանում ներկրել բանան, ո՞վ չգիտի, որ Հայաստանում բենզին ներկրելու մոնոպոլիա կա»: Հանրության մեջ համատարած անտարբերություն է նույնիսկ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի հանդեպ. «Եթե իսկապես կա ցանկություն, ընդամենը մեկ բան է պետք հայտարարել՝ Հայաստանում շաքարավազը այսօր կարող է ներկրել ցանկացած ոք»: Եվ ավտոմեքենայով ներկրողն էլ, ըստ տիկին Զոհրաբյանի, պետք է կարողանա մրցակցել նավերով ներկրողի հետ, այլապես ոչ ոք չի մտնի այդ բիզնեսի մեջ: Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով