Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթները 20 տարի անց կրկին կխաղան թուրքերի հետ

Սպորտ
gagik

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության մրցումային երրորդ օրը կսկսի Խորվաթիա – Թուրքիա խաղով: Ուշագրավն այն է, որ ուղիղ 20 տարի առաջ, նոււյն օրը, երկու երկրների հավաքականներն իրար հետ հանդիպել էին Եվրո-1996-ի եզրափակիչ մրցաշարում: Իզուր չեն ասում, որ պատմության անիվն հաճախ է կատարում նույն պտույտը: Այն ժամանակ խորվաթ ֆուտբոլիստները նվազագույն հաշվով պարտության են մատնել թուրքերին եւ հաղթանակով նշել իրենց նորամուտը եվրոպական ֆուտբոլ: Մասնագետները նախապատվությունը տալիս են հենց Խորվաթիայի հավաքականին, որը մշտապես մասնակցում է Եվրոպայի առաջնություններին եւ մեծ փորձ ունի, իսկ Թուրքիային ստեպ-ստեպ է հայտնվում ֆոիտբոլի եվրոպական տոնահանդեսներում: Օրվա երկրորդ խաղում հարաբերությունները կպարզեն Լեհաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները: Լեհերը չնայած երրորդ անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնությանը, սակայն դեռեւս ոչ մի հաղթանակ չեն տարել դրանց ընթացքում: Հյուսիսիռլանդացիներն առաջին անգամ են մտել եզրափակիչ փուլ, սակայն նրանք պարտության դառնություն չեն ճաշակել նախորդ 12 խաղերում: Չնայած վերջին փաստին, այս զուգի ֆավորիտ համարվում է Լեհաստանի հավաքականը: Այսօրվա ծրագիրը կփակեն Գերմանիայի եւ Ուկրաինայի ազգային թիմերը: Այստեղ ոչ մեկը չի կասկածում գերմանացիների հաղթանակին, որոնք 12-րդ անգամ է մեկնարկում եվրոպական առաջնությունում եւ նախորդ 11 անդրանիկ խաղերում նրանք տարել են 6 հաղթանակ, իսկ 5 հանդիպում ավարտել են ոչ-ոքի: Ուկրաինայի հավաքականն իր 24-ամյա պատմության մեջ դեռեւս չի կարողացել հաղթել Գերմանիայի հզոր ընտրանուն: