Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պաշտոնական
237d8df4028ef6e3c8dedeed71c8072a

Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։