Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը՝ պաշտոնանկությունների մասին. «Հավիտենական ոչինչ չկա»

Քաղաքականություն
sergo

Գյուղատնտեսության 3 փոխնախարարների կրճատման արդյունքում ոլորտը չի տուժի. հավաստիացնում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ «Խնդրում եմ, մի անհանգստացեք, որովհետեւ մյուս փոխնախարարներն էլ են  մասնագետներ, այնպես չի, որ նրանք պրոֆեսիոնալ  չեն: Սերնդափոխություն պետք է լինի, ամեն մարդ, որ պետական պաշտոնյա են նշանակում, հնարավոր է, որ հետո ազատեն աշխատանքից, հավիտենական ոչինչ չկա։ Այնպես որ, կյանքը շարունակվում է, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, եւ երիտասարդները պետք է աճեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախարարը։