Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Եվրո-2016-ում

Սպորտ
a1fransia-romania

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության տանտերերը՝ Ֆրանսիայի ֆուտբոլիստները, բացման խաղում հաղթեցին Ռումինիայի ազգային թիմին:   Խաղը կայացավ Փարիզի Սեն Դենի արվարձանի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Նախ տեղի ունեցավ բացման արարողությունը, ապա խաղադաշտ մտան մրցակից թիմերը:   Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, սակայն ընդմիջումից 12 րոպե անց դաշտի տերերի հարձակվող Օլիվյե Ժիրուն բացեց հաշիվը՝ դառնալով առաջնության անդրանիկ գոլի հեղինակը: Ութ րոպե անց ռումինացիները 11մ հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Բոգդան Ստանչուն:   Խաղի ելքը վճռվեց նախավերջին րոպեին, երբ ֆրանսիացիների ֆուտբոլիստ Դիմիտրի Պայեն անսպասելի հարվածով գրավեց ռումինացիների դարպասի վերին անկյունը: Քիչ անց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը փոխարինեց հանդիպման հերոսին, որը հուզմունքից չկարողացավ զսպել ուրախության արցունքները:   Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ առաջնությունում եւ գլխավորեց Ա խմբի աղյուսակը: 607466045_PG_7728_0E4D6169DC1D5CE9D59A1BB07FEBCB1C_3194 607466045_PG_7798_6AA860263E77437776346F6470B4154A_3194