A
A
Լեւոն Արոնյանը արագ շախմատում գրավեց 6-րդ տեղը
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը 6-րդ տեղը գրավեց Փարիզում կայացած արագ շախմատի մրցաշարում: Այսօր անցկացրած չորս պարտիաներում մեր գրոսմայստերը հաղթեց բուլղարացի Վեսելին Թոփալովին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ եւ պարտվեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային: Հենց վերջինս էլ 14 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Լեւոն Արոնյանը վաստակեց 9 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանեց 6-7-րդ տեղերը: Հունիսի 11-ին եւ 12-ին մրցաշարի մասնակիցներն արդեն ուժերը կչափեն կայծակնային շախմատում: Այն բախկացած է երկու շրջանից եւ շախմատիստները կանցկացնեն 18-ական պարտիա: