Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը անհաջող մեկնարկեց Փարիզում

Սպորտ
a1chess-aronyan

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կողմից անկցավող Grand Chess Tour-ի առաջին մրցաշարը, որին մասնակցում են 10 գրոսմայստեր, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:   Այսօր կայացան արագ շախմատի մրցաշարի առաջին հինգ տուրերի պարտիաները: Լեւոն Արոնյանը հաղթեց ֆրանսիացի Լորան Ֆրեսինեին, ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին եւ ամերիկացի Ուեսլի Սոյին:   Արդյունքում նա բաստակեց 2 միավոր եւ այժմ բաժանում է 6-9-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան, որոնք ունեն 3,5-ական միավոր:   Վաղը կկայանան մնացած 4 տուրերի պարտիաները: