A
A
Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնում
Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն. Ֆեյսբուքում գրառում է կատարել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, որ հունիսի 6-ին առևանգվել և բռնության էր ենթարկվել։ «Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերին հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրօրակ սպասարկման համար»,- գրել է Հ. Խանումյանը: